Մոգերինին Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին
Международные новостиԵվրամիության անվտանգության եւարտաքին գործերով գերագույնհանձնակատար Ֆեդերիկա ՄոգերինինԱդրբեջանի ղեկավարությանը կոչ է արել ազատ արձակել երկրում առկա բոլոր քաղբանտարկյալներին:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, Մոգերինին հայտարարել է կապված վերջին մեկ շաբաթվա ընթացքում մուսուլմանական Նովրուզ տոնի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից 144 բանտարկյալների ներում շնորհելու շրջանակում 15 քաղբանտարկյալների, այդ թվում` իրավապաշտպան Ինթիգամ Ալիեւին եւս բանտից պայմանական ազատ արձակելու հետ:
«Ադրբեջանի գերագույն դատարանի որոշումով երկու տարի բանտում գտնված հայտնի իրավապաշտպան եւ մարդու իրավունքների գծով փաստաբան Ինթիգամ Ալիեւին փորձնական ժամկետով ազատ արձակումը դրական իրադարձություն է հանդիսանում», -ասվում է մարտի 28-ին Մոգերինիի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ:
«ԵՄ-ն հուսով է, որ այդ երկար սպասված քայլից հետո Ադրբեջանում ազատ կարձակվեն նաեւ քաղաքական դրդապատճառներով բանտերում հայտնված մյուս բոլոր քաղբանտարկյալները: Ադրբեջանն այդ քայլը պետք է կատարի որպես ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի եւ Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության անդամ ստանձնած պարտավորությունների համաձայն», -նշվում է հայտարարության մեջ:
Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ անկախ եւ բազմակարծիք քաղաքացիական հասարակությունը կարեւոր ներդրում կունենա Ադրբեջանի բարօրության եւ կայունության մեջ:
Ադրբեջանում համաներման շրջանակում 15 քաղբանտարկյալների ազատ արձակվելու առնչությամբ տեղական եւ միջազգային կազմակերպությունները հայտարարել են, որ այդ երկրի բանտերում դեռեւս 90 քաղբանտարկյալներ կան:
Ադրբեջանի քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնն անհանգստություն է հայտնել երկրի բանտերում քաղբանտարկյալների իրավունքների խախտումների կապակցությամբ:
Կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը «Թուրան»-ին հայտնել է, որ լրագրող Խադիջա Իսմայիլովային թույլ չի տրվում հանդիպել իր փաստաբանի հետ, նրա մոտ հարազատներից թողնում են միայն մորը:
Տեսակցության իրավունքը սահմանափակվել է նաեւ REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի նկատմամբ, ինչը ազատազրկման վայրերում պահվողների իրավունքների եւ ազատությունների ապահովման մասին օրենքի 15.1.1 կետի դրույթի կոպիտ խախտում է հանդիսանում:
Էլշան Ալիեւն ասել է, որ Ադրբեջանի բանտերում սահմանափակումները կիրառվում են միայն քաղբանտարկյալների նկատմամբ:
«Դրա հետ միասին, քրեական հոդվածներով բանտարկյալների տեսակցություններն ու իրապարենահանձնումները կատարվում են առանց սահմանափակումների», -ասել է նա:
Չնայած երկրից ելքի եւ մուտքի արգելքի վերացմանը, որոշ ՀԿ-ների ղեկավարների եւ ակտիվիստների նկատմամբ այն դեռեւս ուժի մեջ է մնում: Դա մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական համաձայնագրի 2-րդ հոդվածի (ազատ տեղաշարժ) կոպիտ խախտում է: Ադրբեջանական բանտերում շարունակվում են բանտարկյալների նկատմամբ խոշտանգումները:
«Մենք Ադրբեջանի քրեակատարողական ծառայության ղեկավարությանը կոչ ենք անում վերականգնել քաղբանտարկյալների իրավունքները եւ պատժել օրենսդրության խախտման մեջ մեղավորներին», -ամփոփել է Հասանովը: