Թուրքական Շըրնաքում քուրդ զինյալների հետ բախումից թուրք ոստիկան է մահացել
Международные новостиԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգում թուրքական ռազմական ուժերը շարունակում են գործողությունները Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակ ալությունը:
Գործողությունների հետևանքով քուրդ զինյալների արձակած կրակոցից մեկ թուրք ոստիկան է վիրավորվել: Ոստիկանն անմիջապես հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: