Բելգիան ներգաղթյալներին կպարտավորեցնի ինտեգրվել երկրի հասարակությանը
Международные новостиԲելգիայի կառավարությունը հավանություն Է տվել այն օրենքի նախագծին, որը ներգաղթյալներին պարտավորեցնում Է բելգիական պետության իրավունքների, պարտականությունների եւ ազատությունների հարգման պարտավորություններ ստանձնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, մարտի 31-ին հայտնել Է RTBF հեռուստաալիքը:
Միգրացիայի հարցերով պետքարտուղարի կողմից առաջարկված օրինագծի համաձայն, Եվրամիության երկրների քաղաքացիներ չհանդիսացող օտարերկրացիները, որոնք առաջին անգամ են Բելգիա ժամանում երեք ամսից ավելի ժամկետով, պետք Է 30 օրվա ընթացքում ստորագրեն այդ պարտավորագրերը: Դրա համար նրանց հայտարարագիր կհանձնեն իրենց երկրի լեզվով:
Պոտենցիալ ներգաղթյալը պետք Է հայտարարի բելգիական հասարակությանն ինտեգրվելու իր մտադրության մասին, ուսումնասիրի այն տարածաշրջանի լեզուն, որտեղ նա հիմնավորվում Է, եւ աշխատանք փնտրի:
Այդ պարտավորություններն ստանձնելուց հրաժարվելու դեպքում օտարերկրացուն կարող են կեցության իրավունք չտալ, իսկ եթե փաստաթուղթն արդեն տրվել Է, ապա այն կարող են չեղալ հայտարարել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: