Փարիզում գազի պայթյունից 17 մարդ է տուժել
Международные новостиՓարիզի VI շրջանում գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքում տուժել է 17 մարդ:
Ինչպես փոխանցում է nterfax-ը, այս մասին տեղեկացնում է AFP-ին: 11 հրշեջ վնասվածքներ են ստացել, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, կան ևս 6 այլ տուժածներ: Ոստիկանության և փրկարարների տվյալներով` պայթյունի հետևանքով ամբողջովին այրվել է Փարիզի կենտրոնում գտնվող շինության վերին հարկերն ու տանիքը: Ֆրանսիական գործակալության հաղորդմամբ` պայթյունն ուղեկցվել է հրդեհով, որից սև ամպ է դուրս եկել` տեսանելի դառնալով քաղաքի տարբեր հատվածներից: