Սակվարելիձեի պաշտոնանկության դեմ բողոքողները փակել են Օդեսա-Կիեւ մայրուղին
Международные новостиՕդեսայի մարզում դատախազի պաշտոնում Միխայիլ Սահակաշվիլիի գործընկեր Դավիթ Սակվարելիձեի փոխարեն Նիկոլայ Ստոյանովի վերանշանակումը զայրացրել է մարզի բնակիչներին:
Ի նշան բողոքի՝ ուկրաինամետ մի շարք հասարակական կազմակերպությունների ակտիվիստներ ապրիլի 1-ին փակել են Օդեսա-Կիեւ մայրուղին: Այս մասին ակտիվիստները հաղորդել են սոցցանցերում:
Ակցիայի մասնակիցները ցանկանում են հասնել Նիկոլայ Ստոյանովի պաշտոնանկությանը, որին նրանք մեղադրում են կոռուպցիայի եւ անջատողականության մեջ:
Օդեսայի դատախազության շենքի առջեւ նաեւ շարունակվում է Ստոյանովի դեմ անժամկետ բողոքի ակցիան: