Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում կհանդիպեն ապրիլի 4-ին
Международные новостиԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) կհանդիպեն Վիեննայում ապրիլի 5-ին: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբ ի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն Վիեննայում երկուշաբթի օրը, իսկ ապրիլի 5-ին կկայանա Մինսկի խմբի լիակազմ հանդիպումը, որտեղ կքննարկվի Լեռնային Ղարաբաղում բռնության վերջին դեպքերը»,- գրել է Ուորլիքը: