Ադրբեջանը սկսել է խոստովանել իր կորուստները. խոցվել է ուղղաթիռ, զոհվել է 12 զինծառայող
Международные новостиԱդրբեջանը, որը մինչ այժմ հերքում էր ապրիլի 2-ի գիշերվանից ԼՂՀ-ի դեմ սկսած ռազմական գործողություններում ունեցած իր կորուստների մասին լուրերը, սկսել է հայտնել ԼՂՀ ջախջախիչ հակահարվածներից ունեցած իր կորուստները:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով սեփական ՊՆ հաղորդագրությանը, հայտնում են, որ այսօր տեղի ունեցած ռազմական գործողություններում ադրբեջանական կողմը 12 զինծառայող է կորցրել, հայկական կողմը ոչնչացրել է մեկ ՄԻ-24 ուղղաթիռ, բացի այդ ականի պայթյունից շարքից դուրս է եկել մեկ տանկ: Վիրավորների մասին տվյալներ չեն հաղորդվում:
Իրականում ադրբեջանական կողմի կորուստները շատ ավելի մեծ են եւ մոտ ժամանակում Բաքուն ստիպված կլինի հայտնել ավելի շատ զինծառայողների զոհերի մասին: