Բրյուսելի օդանավակայանը վերաբացվել է 12-օրյա դադարից հետո
Международные новостиԲրյուսելի օդանավակայանը երեք խորհրդանշանական թռիչքներով վերաբացվել է` անվտանգության վերահսկողության խիստ ռեժիմով: Այն բացվել է մահապարտ ահաբեկիչների կողմից օդանավակայանում իրականացրած պայթյուններից 12 օր հետո: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, բրյուսելյան երեք ավիաընկերությունների թռիչքները եվրոպական ուղղություններով են: Առաջին ուղղությունը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոն քաղաքն է, մյուս երկու թռիչքներն էլ ուղղված են Իտալիայի հյուսիս` Թուրին, և Հունաստանի մայրաքաղաք Աթենք: Օդանավակայանի գործադիր տնօրեն Արնաուդ Ֆեիստը ապրիլի 2-ին ասել է, որ «այս թռիչքներն առաջին հույս արթնացնող նշանն են, որ օդանավակայանը ոտքի է կանգնում վախկոտ հարձակումից հետո»:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուններ են որոտացելԲրյուսելի միջազգային օդանավակայանի մեկնաթռիչքի սրահում,իսկ մեկ ժամ անց՝ եւս մեկ պայթյուն եվրաթաղամասում՝ մետրոյի«Մալբեկ» կայարանում: Ոստիկանությունը գտել Է մնացորդներըեւ նույնականացրել այդ պայթյունները կատարած երեք մահապա րտների ինքնությունը: Նրանք բոլորը բրյուսելյան ահաբեկչական խմբի անդամներեն, խումբ, որը կապված Է 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների հետ: Վերջին տվյալներով՝պայթյունների հետեւանքով զոհվել Է 35 մարդ՝ չհաշված մահապարտներին: