Մարոկկոյում ձերբակալվել է «ԻՊ»-ի հետ կապված ահաբեկչական բջջի երկու անդամ
Международные новостиՄարոկկոյում շարունակում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների ձերբակալությունները: ահաբեկչական բջիջը հայտնաբերվել և չեզոքացվել է մարտի 24-ին: Այդ մասին գրել էՏԱՍՍ-ը:
Ինչպես նշված է Մարոկկոյի ներքին գործերի նախարարության կոմյունիկեում՝ թագավորության խոշորագույն քաղաք Կասաբլանկայում և Հադ Սուալեմ բնակավայրում ձերբակալվել են երկու ահաբեկիչներ: Նրանք կապված էին «ԻՊ»-ի լիբանանյան մասնաճյուղի հետ: Ձերբակալվածները պատասխանատու էին Լիբանանում «ԻՊ» ֆինանսավորման և գործողությունների համակարգման համար: