ԱՄՆ-ն Իսլանդիայում եւ Նիդեռլանդներում 12 միավոր F-15 կործանիչներ է տեղակայել
Международные новостиԱՄՆ-ն անցյալ ուրբաթ Իսլանդիայում եւ Նիդեռլանդներում 12 միավոր F-15С Eagles տեսակի կործանիչ եւ մոտ 350 ավիացիոն անձնակազմի զինվորական է տեղակայել, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ՌՕՈւ հրամանատարությունը:
«Մասաչուսեթսիի նահանգի ՌՕՈՒ Ազգային գվարդիայի կործանիչների 131-րդ էսկադրիլիայի ամերիկյան օդանավերը եւ Քալիֆորնիայի բազայի 194-րդ էսկադրիլիաները աջակցություն կցուցաբերեն ՆԱՏՕ-ին Իսլանդիայի երկնքում դիտորդական թռիչքների հարցում եւ ուսումնական թռիչքներ կիրականացնեն Նիդեռլանդներում»,- հայտնում է CNN-ը: