Էստոնիայում առաջարկել են արգելել Ղուրանը
Международные новостиԷստոնիայում անհրաժեշտ է հասարակական վայրերում արգելել մուսուլմանների սուրբ գիրքը՝ Ղուրանը: Նման հայտարարությամբ հանդես է ելե տեղի Ժողովրդական միասնության կուսակցության նախագահ Քրիստինա Օյուլանդը:
«Այսօր իսլամի հետ կապված բացասական եւ հանցագործ կողմն այնքան ուժեղ է, որ մենք նման քայլն անհրաժեշտ միջոցառում ենք համարում մեր պետության եւ ժողովրդի, հատկապես կանանց ու երեխաների անվտանգությունն, ապահովելու համար»,-հայտարարել է նա:
Կուսակցության ղեկավարությունը նաեւ անհանգստություն է հայտնել Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից փախստականների առաջին խմբի Էստոնա ժամանելու առթիվ:
«Մենք որոշել ենք բնակչության շրջանում տեղեկություններ հավաքել խտրականության եւ վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ, որոնց մասին լռում է կենտրոնական մամուլը»,-հայտարարել է կուսակցության ներկայացուցիչներից Տրիյն Ռայդմետսը: