Դուբայի օդանավակայաններում նոր տրանսպորտային վճար է սահմանվել ուղեւորների համար
Международные новостиԴուբայի միջազգային օդանավակայաններում նոր տրանսպորտային վճար է սահմանվել ուղեւորների համար: Հունիսի 30-ից տոմսի արժեքին հավելյալ կգումարվի նաեւ 10 դոլար վճարը, որն ուղղվելու է ավիացիոն ենթակառուցվածքների զարգացմանը:
«Վճարումը կգումարվի մյուսներին եւ վերաբերի բոլոր ուղեւորներին, այդ թվում՝ տարանցիկ ճանապարհով մեկնողներին, որոնց չվերթը Դուբայից է: Վճարումը չի գանձվի մինչեւ 2 տարեկան երեխաներից եւ ավիաընկերությունների անձնակազմի անդամներից»,-ասված է օդանավակայանի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գումարը հատկացվելու է օդանավակայանի ենթակառուցվածքների հետագա զարգացմանը: