Եվրախորհրդարանը հորդորել Է ԵՄ-ին՝ շտապ կարգով դադարեցնել միգրանտների արտաքսումը Թուրքիա
Международные новостиԵվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթակոմիտեի նախագահ Ելենա Վալենսիանոն ապրիլի 4-ին Եվրամիությանը հորդորել Է անհապաղ դադարեցնել անօրինական միգրանտների արտաքսումը Թուրքիա եւ այն չկատարել այնքան ժամանակ, քանի դեռ նրանց համար ապահովված չեն իրավաբանական եւ մարդասիրական պատշաճ երաշխիքները:
«ԵՄ-ն պետք Է անհապաղ դադարեցնի բոլոր փոխադրումները Թուրքիա այնքան ժամանակ, քանի դեռ արդյունավետ կերպով չեն ապահովվել իրավաբանական եւ մարդասիրական պատշաճ երաշխիքները»,-Վալենսիանոյի խոսքը մեջբերել Է Եվրախորհրդարանի ենթակոմիտեի մամուլի ծառայությունը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Հունաստանում հազարավոր միգրանտներ ապաստան ստանալու խնդրագրեր են տալիս, որպեսզի ձգձգեն իրենց Թուրքիա վերադարձնելու գործընթացը: Միայն Լեսբոս կզղու Մորիա ճամբարում ապաստան տրամադրելու խնդրագրեր Է ներկայացրել շուրջ երկու հազար միգրանտ: Այս կերպ նրանք Թուրքիա իրենց վերադարձման ընթացակարգը կասեցրել են դիմումների քննարկման ժամակահատվածում:
Զգուշանալով Թուրքիա արտաքսվելուց՝ վերաբնակիչները Պիրեյ նավահանգստում հրաժարվում են երկրի ժամանակավոր տեղավորման կենտրոններ տեղափոխվելուց, որտեղից Էլ պլանավորվում Է նրանց ուղարկումը հարեւան երկիր:
Ապրիլի 4-ին միգրանտների առաջին խումբն Է ժամանել Թուրքիա Եվրամիության հետ համաձայնագերի շրջանակներում: Sky News Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ 202 փախստականներ եւ միգրանտներ Հունաստանի Լեսբոս եւ Խիոս կղզիներից ժամանել են Թուրքիայի Իզմիրի նահանգի Ջիքիլի քաղաք:
Ապրիլի 4-ից ուժի մեջ Է մտել Սիրիայից փախստականների փոխարեն Թուրքիայի տարածքով Եվրոպա ժամանած անօրինական միգրանտների վերադարձման սխեման: Օրինական փախստականներով անօրինական միգրանտների փոխանակումը պետք Է իրականացվի «մեկը մեկի դիմաց» սկզբունքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: