Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն
Международные новостиԱյսօր տեղի կունենա Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եւ նրանց գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, երեք երկրների արտգործնախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա Իրանի Ռամսար քաղաքում: Դա Իրանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների թվով 4-րդ եռակողմ հանդիպումն է:
Հանդիպման ժամանակ կքննարկվեն տարածաշրջանային համագործակցության եռակողմ նախագծեր եւ այլ հարցեր: