ՄԱԿ-ը սովի սպառնալիք Է արձանագրել Դոնբասի 1,5 մլն բնակիչների համար
Международные новостиԴոնբասում զինված հակամարտության պատճառով 1,5 մլն ուկրաինացիներ հայտնվել են սովահարության եզրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը՝ հղում անելով Պարենի համաշխարհային ծրագրի տեղեկատվությանը:
«Ուկրաինայի արեւելքում երկամյա հակամարտությունը հանգեցրել Է այն բանին, որ 1,5 մլն ուկրաինացիներ ենթարկվել են սովի սպառնալիքին: Նրանցից 300 հազարը պարենամթերքի սուր պակաս են զգում եւ շտապ օգնության կարիք ունեն»,-ասված Է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնի հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում Է, որ Պարենի համաշխարհային ծրագիրը մտադիր Է այս տարվա առաջին կեսին ամսական օգնություն ապահովել 270 հազար մարդու՝ բնակչության առավել խոցելի խավերի թվից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: