Տոկիոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հույս է հայտնել
Международные новостиՃապոնիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ եւ նրա խաղաղ կարգավորման հույս ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Ճապոնիայի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Յասուհիսա Կավամուրայի՝ ապրիլի 5-ին տարածված հայտարարության մեջ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը խիստ կարեւոր Է հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»,-նշել Է Կավամուրան:
Նրա խոսքով՝ այդ համատեքստում Ճապոնիան«լիովին պաշտպանում Է հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը եւ խաղաղ լուծում Է ակնկալում միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: