Թուրքիան ի դեմս Ռուսաստանի կորցրեց ավելին, քան դաշնակցի. Քադիրով
Международные новостиՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը կարծում Է, որ Թուրքիան, խփելով ռուսական Սու-24-ը, ի դեմս Ռուսաստանի կորցրեց ավելին, քան դաշնակցի:
«Նրանք կորցրեցին նույնիսկ ոչ թե դաշնակցի, այլ ավելին քան դաշակիցը. տնտեսության, անվտանգության առումով նրանք շատ բան կորցրեցին: Պետք Է ներողություն խնդրեին բոլորը՝ թե՛ Թուրքիայի ղեկավարությունը եւ թե՛ ժողովուրդը, եթե նրանք դա պատահականորեն Էին արել: Նույնիսկ եթե ինքնաթիռը խախտել Էր, ի՞նչ Էր արել: Նա չԷր կրակել»,- հայտարարել Է Քադիրովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի ժամանակ:
«Մի կրակոցով նրանք գոյության միջոցներից զրկեցին իրենց հարյուր հազարավոր քաղաքացիների հազարավոր հյուրանոցներ կամ ավելին վաճառքի են հանված, որովհետեւ Ռուսաստանից զբոսաշրջիկներ չեն գնում»,- ասել Է նա: