Ադրբեջանը չի պահպանում պայմանավորվածությունը և շարունակում է խախտել հրադադարը
Международные новостиՉնայած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածությունը` ադրբեջանական կողմն ապրիլի 5-ին ժամը 12:00-ից հետո ևս շարունակում է հրադադարի ռեժիմի խախտումը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: «ժամը 12:00-ից հետո ևս շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը խախտում է հրադադարը, իհարկե ոչ այն ինտենսիվությամբ, ինչպես նախորդ օրերին: Պաշտպանական բանակը հավատարիմ է մնում կրակի դադարեցման պայմանավորվածությանը և պատասխան քայլեր չի ձեռնարկում»,- ասաց Հասրաթյանը: Նրա տեղեկացմամբ` հակառակորդը հրադադարը խախտում է ականանետերից, հրանոթներից և այլ զինատեսակներից: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակգործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչմիայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունուպաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացվածհրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևսերկու երեխա վիրավորվել ե ն: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևսչորսվիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշումնախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեքխաղաղ բնակչի: Հայկական կողմը 20 կորուստ ունի, 26 զինծառայող անհայտ կորած է, 72մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքիղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին: ԼեռնայինՂարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողություններիշնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալիկորուստներ հասցնելհակառակորդին. ապրիլի 1- 4-ը տեղի ունեցած մարտականգործողությունների ընթացքումադրբեջանական զինուժը տվել է մոտ 300 կորուստ, ոչնչացվել է 29 տանկ , 3 հետևակիմարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: