Կիպրոսը համաձայնել է Եգիպտոսին արտահանձնել ինքնաթիռն առեւանգողին
Международные новостиԿիպրոսի իշխանությունները համաձայնել են Եգիպտոսին հանձնել Սայիֆ էլ Դին Մուստաֆային, որը մեղադրվում է մարտի վերջին EgyptAir ավիաընկերության ինքնաթիռի առեւանգման մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
A320 ինքնաթիռը, որը Ալեքսանդրիայից մեկնել էր Կահիրե, մարտի 29-ին առեւանգվել էր թռիչքից անմիջապես հետո եւ վայրէջք կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում:
Ուղեւորներին հաջողվել էր դուրս գալ ինքնաթիռից, իսկ առեւանգողին, որի վրա եղել է մահապարտի կեղծ գոտի, շուտով բռնել ղին հատուկ նշանակության ուժերի աշխատակիցները:
58-ամյա Մուստաֆան, ըստ որոշ տվյալների, եղել է անմեղսագիտակ վիճակում: Կիպրոսի ոստիկանությունը հայտարարել է, որ նա խոստովանել է հանցանքը:
Ինքնաթիռի առեւանգման առիթ է դարձել իբր նախկին կնոջ հետ վեճը, որը բնակվում է Կիպրոսում:
Եգիպտոսը, որի քաղաքացին է Մուստաֆան, պահանջում էր նրա արտահանձնումը Կիպրոսի հետ 1996 թվականին կնքված համապատասխան համաձայնագրի հիման վրա: