Մոսկվան համանախագահների հետ առաջարկություններ ունի. Սերգեյ Լավրով
Международные новостиուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ եռակողմ «քաղաքական, ավնտանգության, տրանսպորտի, ահաբեկչությանդեմ պայքարի» համագործակցության հարցեր քննարկելու համար ժամանել է Բաքու:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՊԱ-ն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի համակարտութւյան կարգավորման խնդրին:
«Մենք, իսկապես, նախագահի, վարչապետի, մեր նախարարության եւ, իհարկե, Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի մակարդակով ձեռնարկել ենք ամեն անհրաժեշտը, որպեսզի օգնենք կողմերին՝ հասնելու կրակի դադարեցման մասին պայմանավորվածության: Պատրաստ ենք օժանդակել այն բանին, որպեսզի այդ պայմանավորվածությունը չխախտվի: Կարեւոր է, հանգստացնելով այդ կոնկրետ հարցում իրավիճակը, ավելի ակտիվ- հուսով եմ` մեզ դրան կմղեն վերջին օրերի իրադաձությունները- զբաղվել քաղաքական կարգավորմամբ:
Մենք առաջարկություններ ունենք, որոնք համանախագահների հետ համատեղ ձգտում ենք ակտիվորեն գործի դնել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածության հասնելու շահերից ելնելով:
Ես հույս ունեմ, որ մենք նաեւ կկարողանանք ուշադրություն նվիրել այդ հարցերին միջնաժամկետ, երկարաժամկետ հեռանկարում եւ այդ մասին կխոսենք այսօր եւ վաղը: Մենք ամբողջությամբ պաշտպանում ենք այն սկզբունքները, որոնք ներկայում ձեռնարկվել են համանախագահների կողմից: Նրանք այցելել են Բաքու, վաղը կլինեն շփման գծում, հաջորդ օրը` Երեւանում: Եւ ԵԱՀԿ օգնությամբ, մեզ թվում է, եւ իհարկե, ոչ միայն ԵԱՀԿ-ի, այլ նաեւ Կարմի խաչի միջազգային կոմիտեի, շատ կարեւոր է ամենամոտ ժամանակում ընդունել վստահության ինչ-որ միջոցներ եւ ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ քաղաքական գործընթացը վերսկսելու համար», -ըստ ԱՊԱ-ի` ասել է Սերգեյ Լավրովը: