«Պատժամիջոցները, այդ թվում` Ռուսաստանի դեմ, խոչընդոտում են քաղաքակրթությունների երկխոսությանը». Չեխիայի նախագահ
Международные новостиՉեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Հունաստանի Ռոդոսում անցկացվող «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային համաժողովին մասնկացության ընթացքում հայտարարել է, որ պատժամիջոցները, այդ թվում, Ռուսաստանի դեմ, խոչընդոտում են քաղաքակրթությունների երկխոսությանը: Այս մասին հայտնել է ԻԱՏԱՌ-ՏԱՍՍԸ:
«Մենք պետք է վերացնենք պատժամիջոցները, որոնք ոչ միայն անիմաստ են, այլև կարող են հակառակ ազդեցություն առաջացնել: Քաղաքակիրթ ազգերի միջև պետք է երկխոսություն զարգացնել կրոնի և կապիտալի ոլորտների փոխանակաման հիման վրա», - ասել է նա:
«Այսօր շատ է խոսվում Ուկրաինայի խնդիրների մասին, որտեղ քաղաքացիական պատերազմ է սկսվել: Իմ ընկերներից ոմանք այս խնդիրը գրիպի հետ են համեմատում», - ասել է նախագահը, ավելացնելով, որ «կան ավելի սարսափելի հիվանդություններ, ինչպիսիք են քաղցկեղը և միջազգային ահաբեկչությունը»:
«Մենք պետք է միախմբվենք միջազզգային ահաբեկչության դեմ պայքարում, հատկապես թեժ կետերում: Եթե նայեք ապստամբների քարտեզին մինչև 2020թ.-ը, խալիֆայությունը զբաղեցնում է Եվրոպայի կեսը, ամբողջ Կենտրոնական Ասիան և Մերձավոր Արևելեքը: