Տեխասում այրվում է ԱՄՆ-ի՝ մեծությամբ երկրորդ նավթաքիմիական համալիրը
Международные новостиԽոշոր հրդեհ է բռնկել ԱՄՆ-ի՝ մեծությամբ երկրորդ նավթաքիմիական եւ նավթավերամշակման համալիրում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին, միջադեպը տեղի է ունեցել Տեխասի նահանգի Բեյթաուն քաղաքում ExxonMobil ընկերության գործարանում:
Click2Houston հրատարակության կողմից հրապարակված տեսակադրերում երեւում է՝ ինչպես է կրակը մոլեգնում արտադրական տեղամասերից մեկում եւ բարձրանում ավելի քան 10 մետր: Հրշեջները փորձում են տեղափակել կրակը եւ թույլ չտալ հրդեհի տարածումը հարեւան շենքեր:
ExxonMobil ընկերությունն արդեն հայտարարել է, որ միջադեպի հետեւանքով տուժածներ չկան, մթնոլորտ վտանգավոր արտանետումներ չեն եղել: Առայժմ չի ճշտվում, թե ինչն է եղել հրդեհի պատճառը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: