Պան Գի Մունը հրապարակել Է աշխարհում ահաբեկչության կանխմանն ուղղված ՄԱԿ-ի ծրագիրը
Международные новостиՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ապրիլի 8-ին Ժնեւում կայացած խորհրդաժողովում ներկայացրել Է ծայրահեղականության եւ ահաբեկչության կանխման «Գործողությունների պլանը»՝ նշելով աշխարհի գրեթե 1,8 միլիարդանոց բնակչության հետ իշխանությունների աշխատանքի անհրաժեշտությունը, որը ներկայացնում Է երիտասարդությունը: ՄԱԿ-ի գլխավոր քա րտուղարը նշել Է, որ ներկայում աշխարհում ծայրահեղականությունը տարածվում Է, նպաստում ահաբեկչությանը, եւ պարզ Է դարձել, որ այդ սպառնալիքների դեմ պայքարելու համար անհրաժեշտ Է անհապաղ միջազգային համագործակցություն:
«Գործողությունների պլանը ներկայացնում Է հինգ պարզ եւ հավասարակշռված մոտեցումներ գլոբալ, տարածաշրջանային եւ ազգային մակարդակներով»,- նշել Է գլխավոր քարտուղարը:
Առաջին ասպեկտով առաջարկվում Է ակտիվացնել աշխատանքը բնակչության՝ ծայրահեղականության համար խոցելի խավերի եւ, մասնավորապես, կանանց եւ երեխաների հետ: Երկրորդ կետը հանձնարարականն Է երկրների ներկայացուցիչներին՝ իրենց երկրներում կիրառելու գործողությունների ազգային պլաններ՝ծայրահեղականությունը կանխելու համար:
«Երրորդ կետը ենթադրում Է ծայրահեղականության կանխումը ուժեղացված միջազգային համագործակցության միջոցով: Ոչ մի երկիր միայնակ չի կարող հաղթահարել սպառնալիքը, մեզ դինամիկ միջազգային պատասխան Է անհրաժեշտ»,- նշել Է Պան Գի Մունը:
«Գործողությունների պլանի» չորրորդ կետով Պան Գի Մունը նշել Է ՄԱԿ-ի կողմից օժանդակումը գլոբալ եւ տարածաշրջանային մակարդակներում:
Հինգերորդ կետը գլխավոր քարտուղարը համարել Է «միավորման եւ գործողությունների շուտափույթ կոչը»: «Հուսով եմ, որ մենք հունիսին ընդհանուր համաձայնության կհասնենեք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Մենք չենք կանխի ծայրահեղականությունը եւ հաջողության չենք հասնի, եթե ամբողջ աշխարհում չզսպենք 1,8 միլիարդ երիտասարդների իդեալիզմը, ստեղծագործականությունն ու եռանդը»,- ազրափակել Է Պան Գի Մունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: