Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը կամուրջ են կառուցելու Կարմիր ծովի վրա
Международные новостиՍաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը կամուրջ կկառուցեն Կարմիր ծովի վրա, որը կկապի երկու պետությունները:
Այդ մասին Կահիրեում հայտարարել Է Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորը:
Նրա խոսքով՝ այդ կամուրջը «կդառնա Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի միջեւ հեռանկարային նախագծերի իրականացման տանող ճանապարհ»:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին առաջարկել Է այդ կամուրջն անվանել ի պատիվ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի: