Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարին 10 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում
Международные новостиԱդրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Մեհման Սալիմովին 10 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում նրա դեմ «խոշոր չափի յուրացումների», «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» մեղադրանքով դատավարության ժամանակ նման պատժաչափ է պահանջել դատախազը:
Դատական գործընթացը կշարունակվի ապրիլի 15-ին:
Մեհման Սալիմովը 1995-1999 թվականներին զբաղեցրել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի հասարակական-քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը: