Մոսկվան առաջատար է համաշխարհային մի շարք խնդիրների լուծման հարցում. Զախարովա
Международные новостиՌուսաստանը շարունակում է առաջատարի դիրքերում մնալ համաշխարհային մի շարք սուր խնդիրների լուծման հարցում՝ չնայած Մոսկվային մեկուսացնելու ակնհայտ փորձերին: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նույնիսկ Ռուսաստանին մեկուսացնելու փորձերի եւ պատժամիջոցների միտման պայմաններում Մոսկվան «շարունակում է առաջատարի դիրքերում մնալ համաշխարհային մի շարք խնդիրների լուծման հարցում»: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Արտերկրում բացահայտ ճնշման երկու տարիներից՝ 2015 եւ 2016 թվականներից հետո հենց Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ միասին դարձավ Սիրիայի աջակցման միջազգային խմբի համանախագահ, եւ հենց Ռուսաստանի, նրա քաղաքականության հետ են կապում հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի իրականացման հաջողությունը»,- հայտարարել է Զախարովան: