Սիրիայի վարչապետը ճնշումների ընթարկվող փախստականներին կոչ է արել տուն վերադառնալ
Международные новостиՍիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալկին մատնանշել է հարեւան պետություններում սիրիացի փախստականների նկատմամբ ճնշումներն ու քաղաքացիներին կոչ արել հայրենիք վերադառնալ: Այս մասին Սիրիայի վարչապետը հայտարարել է ռուս խորհրդարանականների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
«Հարեւան երկրներում՝ Հորդանանում, Թուրքիայում, Լիբանանում, փախստականները միջազգային բոլոր կոնվենցիաների եւ պայմանավորվածություների խախտումներով տարատեսակ ճնշումների են ենթարկվում»,- ասել է սիրիական կառավարության ղեկավարը: Նա ընդգծել է, որ «հարեւան երկրներում սիրիացի փախստականների խնդիրը չափազանց քաղաքականացված է» եւ «օգտագործվում է քաղաքական եւ ֆինանսական շանտաժի նպատակով»:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, վարչապետը հաղորդել է, որ ճգնաժամի մեկնարկից ի վեր սիրիական բանակի գործողությունների արդյունքում հաջողվել է ազատագրված բնակավայրեր վերադարձնել շուրջ 1700 քաղաքացիների: Նա նաեւ վստահեցրել է, որ իշխանություններն ամեն ջանք գործադրում են՝ ժամանողների համար ընդունելի կենսապայմաններ ապահովելու նպատակով: