Սահակաշվիլին մեկնաբանել է Յացենյուկի հրաժարականը
Международные новостиՕդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման էր, երբ նրան բերեցին վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի մասին դիմումը: Այս մասին Սահակաշվիլին գրել է Facebook-ի իր էջում:
«Ես հանդիպման էի Ուկրաինայի նախագահի հետ, երբ նրան Յացենյուկի հրաժարականի մասին դիմումը բերեցին: Մեր պայքարը բերեց առաջին արդյունքը, բայց, եթե անկեղծ լինեմ, ես անհանգստության առիթ բավականաչափ ունեմ՝ վերջին օրերի կուլիսային պայմանավորվածությունների ֆոնին»,- գրել է Սահակաշվիլին: