Ստավրոպոլում ուժեղացված հսկողության տակ են վերցվում հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները
Международные новостиՍտավրոպոլում, որտեղ ապրիլի 16-ին ինքնապայթեցումներ Էին իրականացրել մահապարտ ահաբեկիչները, ուժեղացված հսկողության տակ են վերցվում բոլոր հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը:
«Արդեն անհրաժեշտ բոլոր կարգադրություններն արել եմ անվտանգության միջոցների խստացման համար: Նովոսելիցկոյե շրջկենտրոնում տարհանված են բոլոր մանկապարտեզները, դպրոցները, շրջանային հիվանդանոցում թողնվել են միայն 14 ծանր հիվանդներ ու բուժանձնակազմը, որն ապահովում Է նրանց բուժումը»,-ասել Է Վլադիմիրովը եւ հավելել, որ ամբողջ Ստավրոպոլի երկրամասում ինքը համանման կարգադրություններ Է արել. հսկողության տակ են վերցվում հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները:
«Չի բացառվում, որ դա շեղող քայլ Է, եւ կարող են ձեռնարկվել հանցավոր այլ գործողություններ»,-ընդգծել Է նահանգապետը: Նա նշել Է, որ իր ունեցած տեղեկատվությամբ, երեք մահապարտ ահաբեկիչներ են եղել:
Ավելի վաղ ՌԴ ՆԳ նախարարության տարածաշրջանային վարչությունում հայտնել Էին, որ Նովոսելիցկոյե շրջկենտրոնում ոստիկանության բաժանմունքի վրա հարձակման ժամանակ ոչնչացվել Է ահաբեկիչներից մեկը, եւս մեկը հասցրել Է պայթեցնել իրեն: Ոստիկանության աշխատակիցներն ու քաղաքացիական բնակչությունը չեն տուժել: