Մեծ Բրիտանիայում բախումներ են գրանցվել մահմեդականների եւ ազգայնականների միջեւ
Международные новостиՄիացյալ Թագավորությունում «Բրիտանիան՝ առաջինը» (Britain First) կուսակցության ազգայնականները ցույց են անցկացրել Լոնդոնի Արեւելյան մզկիթի հարեւանությամբ: Ազգայնականները ցույցի են դուրս եկել բրիտանական դրոշներով եւ «Բավական են մզկիթները» գրությամբ պաստառներով:
Աղոթքից հետո մզկիթից դուրս եկող մահմեդականներին ցույցը դուր չի եկել, եւ նրանք ազգայնականներին ստիպել են փախչել՝ նրանցից մի քանի դրոշ խլելով: Այս մասին գրում է Lenta-ն:
Britain First կուսակցությունը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ այն վերագրելով «Britain First-ի անդամներն Արեւելյան Լոնդոնում հարձակման են ենթարկվել ծայրահեղականների կողմից»: