Ռուս սակրավորները Պալմիրայում մեկ օրում 117 պայթուցիկ են վնասազերծել
Международные новостиՍիրիայի Պալմիրա քաղաքում ռուս սակրավորները մեկ օրում 6 կմ երկարությամբ ճանապարհ, 3 պատմական կառույց են ականազերծել և 117 պայթուցիկ սարք են վնասազերծել 20 հեկտար տարածքում:
РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է ՌԴ Զինուժի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը:
«Անցյալ օրը ռուս սակրավորները 117 պայթուցիկ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր են վնասազերծել, այդ թվում` ռադիովերահսկվող ական` 120 կգ-անոց հզորությամբ»,- ասել է Ռուդսկոյը:
Ահաբեկիչներից ազատագրված Էլ-Քարյաթեյն քաղաքում սիրիացի սակրավորները պայթուցիկներից մաքրել են 40 փողոց և հարակից տներ, 3 դպրոց, փոստային բաժանմունքի, քաղաքային կառավարման շենքերը: