Դատարանի միջոցով միասեռ ամուսնության օրինականացման առաջին փորձը Չինաստանում ձախողվել է
Международные новостиՉինաստանի դատարանը մերժել է երկրի հարավ-արևելքի Չանշա քաղաքի երկու բնակչի հայցը տեղի իշխանությունների դեմ, որոնք հրաժարվել էին գրանցել նրանց միասեռ ամուսնությունը։ Դա եղել է միասեռական միության օրինականացման առաջին փորձը Չինաստանում՝ հայտնում է BBC-ն։
Հայցը ներկայացրել էին 27-ամյա Սուն Վենլինն ու 37-ամյա Խու Մինլյանը։ Նիստից առաջ դատարանի շենքի շուրջ հավաքվել էին նրանց մի քանի հազար կողմնակիցներ։
Հայցվորները խոստացել են բողոքարկել ավելի բարձր ատյանում։