Սիրիայում ՌԴ ԶՈւ գործողություններից հետո ռուսական զենքի պահանջարկը կտրուկ աճել է. Պուտին
Международные новостиՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Սիրիայում ռուսական օդուժի գործողություններից հետո ռուսական արտադրության զենքի նկատմամբ պահանջարկը կտրուկ աճել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր զենքի նկատմամբ հետաքրքրությունը, հատկապես Սիրիայում Զինված ուժերի գործողություններից հետո, կտրուկ աճել է: Որոշ զինամթերքների տեսակների դեպքում, օրինակ, ՀՕՊ համակարգերի, մենք չենք կարող կատարել արտաքին շուկայի պահանջները»,- ասել է նա:
Պուտինը նաեւ խոստովանել է, որ Սիրիայում ռուսական ռազմատեխնիկայի աշխատանքի մեջ շատ թերություններ են նկատվել, եւ հիմա մասնագետներն աշխատում են դրանք վերլուծելու ուղղությամբ: