Բրազիլիայի կառավարությունը Դաշնային գերագույն դատարանում բողոքարկել է Ռուսեֆի դեմ իմպիչմենթի գործընթացը
Международные новостиԲրազիլիայի կառավարությունը հինգշաբթի Դաշնային գերագույն դատարան հայց է ներկայացրել` պահանջելով չեղյալ հայտարարել նախագալ Դիլմա Ռուսեֆի նկատմամբ իմպիչմենթի գործընթացը:
Այս մասին հաղորդում է ТАСС-ը` վկայակոչելով բրազիլական O Globo հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով` փաստաթղթում նշվում է, որ երկրի ղեկավարի դեմ անցկացվող գործընթացում լուրջ խախտումներ են թույլ տրվել: Առավել մանրամասն փաստարկները բրազիլական կառավարությունը կհրապարակի ավելի ուշ:
Երկուշաբթի իմպիչմենթի հարցով հատուկ խորհրդարանական հանձնաժողովը հավանության է արժանացրել Ռուսեֆին պաշտոնից հեռացնելու առաջարկը, որին կողմ են քվեարկել այդ կառույցի անդամ 65 պատգամավորներից 38-ը: