Միացյալ Նահանգները հետևում է Հյուսիսային Կորեայի միջին տարածության բալիստիկ հրթիռներ արձակելու վերաբերյալ տեղեկություններին
Международные новостиԱՄՆ տեղյակ է, որ Հյուսիսային Կորեան պատրաստում է փորձարկել միջին տարածության բալիստիկ հրթիռներ, գրում է reuters.com-ը՝ հղում անելով ԱՄՆ պետդեպին:
«Մենք կոչ ենք անում Հյուսիսային Կորեային զերծ մնալ քայլերից, որոնք էլ ավելի են սրում իրավիճակը և փոխարենը կենտրոնանալ իր ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու վրա», ասված է Միացյալ Նահանգների պետդեպի հայտարարության մեջ:
Հարավային Կորեայի Յոնհապ լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Հյուսիսային Կորեան մեկ կամ երկու միջին տարածության բալիստիկ հրթիռ է տեղակայել արևելյան ափին և պատրաստվում է այն փորձարկել ուրբաթ օրը: