Փարիզում մահացել է նախկին նախագահ Ժակ Շիրակի ավագ դուստրը
Международные новостиՖրանսիայի նախկին նախագահ (1995-2007) Ժակ Շիրակի ավագ դուստրը` Կլոդ Շիրակը, վախճանվել է 58 տարեկան հասակում: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հինգշաբթի հաղորդել է ֆրանսիական Le Point շաբաթաթերթը:
Շաբաթաթերթի տվյալներով` Կլոդ Շիրակը մահացել է «սրտի կաթվածի հետևանքներից»: Անցյալ կիրակի նա հոսպիտալացվել էր Փարիզում և տեղավորվել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Նախնական շրջանում բժիշկներին հաջողվել է վերականգնել Շիրակի դստեր կանգ առած սրտի աշխատանքը, բայց արդյունքում վերջինս դուրս չի եկել կոմայից: