Հազարավոր սիրիացի փախստականներ հասել են Թուրքիայի սահմանի մոտ` փախչելով ԻՊ-ի հարձակումներից
Международные новостиՍիրիացի փախստականները, լքելով Սիրիայի հյուսիսում գտնվող իրենց ճամբարը, հասել են Թուրքիայի հետ սահմանի մոտ` փախչելով «Իսլամական պետություն» խմբավորման բացած կրակից:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, իսլամիստների հարձակման հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել փախստականների ճամբարում և դարձել հազարավորների տեղահանման պատճառ:
Ահաբեկիչների հարձակումը տեղի է ունեցել, երբ նրանք, Դաբիք գյուղում 8 կմ ետ մղելով սիրիական ընդդիմության ուժերին, մոտեցել են փախստականների ճամբարին: