Իրանն ու Ռուսաստանը կրճատում են Ադրբեջանի տարածքով ապրանքաշրջանառությունը
Международные новостиՌուսաստանի Դաշնության Դաղստանի հանրապետության ղեկավար Ռամզան Աբութալիբովը եւ Իրանի Իսլամական Հանրապետության «Համրախիյան» ներդրումային ընկերության ղեկավար Համիդ Համրահիյանը քննարկել են Կասպից ծովով ապրանքաշրջանառություն սկսելու մասին հարցեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, կողմերը խոսել են Իրանի հետ Մախաչկալայի նավահանգիստի համագործակցության հնարավորությունների մասին:
«Մեր նավահանգիստը հիանալի հնարավորություն է Իրանի հետ համագործակցության համար, իսկ մենք դեռեւս մեր ապրանքները փոխադրում ենք ցամաքային եւ օդային տանսպորտով, ինչը շատ ավելի թանկ է նստում», -նշել է Դաղստանի ղեկավարը:
Համրահիյանը նշել է, որ Իրանի եւ Դաղստանի միջեւ ապրանքաշրջանառությունը գնում է Ադրբեջանի տարածքով:
«Եթե Մախաչկալայի նավահանգիստն ակտիվ աշխատի, բնական է, որ այդ հոսքը կարող է անցնել Դաղստան», -ասել է նա: