Հարավկորեական Eastar Jet-ի օդաչուն սրտի նոպայից մահացել Է Պհուկետի օդանավակայանում
Международные новостиՀարավկորեական Eastar Jet ավիաընկերության ինքնաթիռի օդաչուն, որը պետք Է չվերթ կատարեր Պհուկետ-Սեուլ երթուղով, ապրիլի 15-ին սրտի նոպայից մահացել Է Պհուկետի օդանավակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Թաիլանդի ոստիկանությունը:
Նրա տվյալներով՝ 40-ամյա երկրորդ օդաչուն իրեն վատ Է զգացել եւ գիտակցությունը կորցրել ինքնաթիռի խցիկում: Ինքնաթիռն այդ պահին պատրաստվում Է թռիչքի: Օդաչուին հասցրել են հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ հետո նա մահացել Է:
Ինչպես նշում Է «Պհուկետ նյուս» հրատարակությունը, օդանավի թռիչքը միջադեպի պատճառով հետաձգվել Է 10 ժամով: Ներկայում ինքնաթիռը մեկնել Է կղզուց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: