Պուտինի եկամուտն անցյալ տարի ավելացել Է մինչեւ 8,9 մլն ռուբլի
Международные новостиՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը 2015 թվականին իր եկամուտը 2014 թվականի համեմատությամբ ավելացրել Է 1 մլն ռուբլով՝ գրեթե մինչեւ 8,9 մլն ռուբլի:
Եկամուտների, ծախսերի, ունեցվածքի եւ գույքային բնույթի պարտավորությունների վերաբերյալ հայտարարագրին համապատասխան, պետության ղեկավարն անցյալ տարի վաստակել Է 8 մլն 891 հազար ռուբլի:
Պուտինը որպես սեփականություն ունի 1500 քառակուսի մետր հողամաս, 77 քառակուսի մետր մակերեսով բնակարան եւ ավտոտնակ: Պետության ղեկավարն օգտագործման համար ունի 153 քառակուսի մետր մակերեսով բնակարան եւ ավտոտնակի տեղ:
Հայտարարագրի համաձայն՝ նախագահն ունի մի քանի փոխադրամիջոց՝ ԳԱԶ-Մ-21, «Նիվա» եւ «Սկիֆ» ավտոմոբիլի կցանք:
2014 թվականին ՌԴ-ի նախագահի եկամուտը կազմել Է 7 մլն 654 հազար ռուբլի: Անցյալ տարվա հայտարարագրում ունեցվածքի եւ մնացյալի վերաբերյալ տեղեկությունները նախորդ տարվա համեմատությամբ չեն փոփոխվել, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: