Իրանի նավթի նախարարը չի մասնակցի ՕՊԵԿ-ի բանակցություններին Դոհայում
Международные новостиԻրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն չի միանա իրանական պատվիրակությանը, որը հանգստյան օրերին Դոհայում մասնակցելու է ՕՊԵԿ-ի և Ռուսաստանի հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում է Agence France Presse-ը` իրանցի նախարարը հայտարարել է, որ չի մասնակցի նավթի արդյունահանման սառեցման շուրջ բանակցություններին` հավելելով, որ «Իրանն արդեն հայտնել է, որ չի կարող միանալ նավթի գների կայունացման ծրագրին», քանի դեռ իր արտադրանքի ծավալները նախապատժամիջոցային մակարդակից ցածր են:
Նախարարությունից հայտնել են, որ ՕՊԵԿ-ում (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) Իրանի ներկայացուցիչը նախարարի փոխարեն կմասնակցի բանակցություններին: