Օդեսայում աշխատանքից հեռացրել են դատախազին, որի հրաժարականն էր պահանջում Սահակաշվիլին
Международные новостиNews.am-ը գրում է.
Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Յուր Սեվրուկի հրամանով Օդեսայի շրջանի դատախազի պաշտոնից ազատվել է Նիկոլա Ստոյանովը, հայտնում է գերատեսչության կայքը:
Ստոյանովին անհապաղ աշխատանքից հեռացնելու պահանջով մինչ այդ ելույթ էր ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ապրիլի 11-ին էլ Օդեսայի շրջանի դատախազի հրաժարականն էր պահանջել Միխայիլ Սահակաշվիլին: Նա մասնավորապես Ստոյնովին «անջատողական» էր անվանել:
Մինչեւ մարտի 29-ը Օդեսայի շրջանի դատախազն էր Սահակաշվիլու համախոհ Դավիթ Սակվարելիձեն: Նրան աշխատանքից հեռացրել էին Ուկրաինայի այն ժամանավա գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի վերջին որոշումներից մեկով: Սակվարելիձեի պաշտոնում նշանակվել էր Ստոյանովը:
Անմիջապես դրանից հետո Օդեսայում բողոքի ցույցեր էին սկսվել նոր դատախազին աշխատանքից հեռացնելու պահանջով, դրանց մի քանի հարյուր մարդ էր մասնակցում: