Թուրքիայի Շըրնաք նահանգում քուրդ զինյալները թուրք ոստիկան են սպանել
Международные новостиԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ թուրք ուժայինների կողմից շարունակվող գործողություններում թուրքական կողմը նոր կորուստներ է գրանցել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, քուրդ զինյալները հարձակում են իրականացրել, որի հետևանքով մեկ թուրք ոստկան զոհվել է, վեցը` վիրավորվել:
Վիրավորներն անմիջապես հոսպիտալացվել են: