ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ գործողությունները
Международные новостиԱՄՆ նախագահի գրասենյակը պատրաստվում է ավելի շատ զինվորականներ ուղարկել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտիկների պատրաստման համար և տարածաշրջան ուղարկել լրացուցիչ ռազմական տեխնիկա, հաղորդում է The New York Times թերթը:
Վաշինգտոնը կարող է ուժեղացնել հատուկ ջոկատայինների թիվը, որոնք մարտիկների են պատրաստում Սիրիայում, 50-ից հասցնելով մինչև 200-ի: Ամերիկացի զինվորականները, մասնավորապես, կպատրաստեն մարտիների, որոնք կմասնակցեն Ռաքքա քաղաքից ԻՊ-ի ազատագրման գործողությանը: Այդ մասին թերթին հայտնել է Պաշտպանության նախարարությունում և զինվորականների միջից մի քանի աղբյուր:
Ամերիկացի մասնագետները, որոնք պատրաստում են իրաքցի զինվորականների, կարող են տեղակայվել Մոսուլի շրջանում քաղաքի վրա գրոհը պատրաստելու համար: Բացի այդ ԱՄՆ-ն Իրաք կուղարկի լրացուցիչ հարվածային Apache ուղղաթիռներ:
ԱՄՆ-ն կարող է հայտարարել ներկայության ուժեղացման մասին հաջորդ շաբաթ, սակայն դեռ ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բաղդադը վերջնական որոշում չեն կայացրել, նշում է թերթը: