ԱՄՆ-ն Լիտվային քննադատել է երեխաների եւ փոքրամասնությունների իրավունքները չհարգելու համար
Международные новостиԼիտվայում դեռեւս չի հաջողվում լիարժեք իրացնել երեխաների իրավունքները եւ պայքարել փոքրամասնությունների խտրականության դեմ: Այս մասին ասված է աշխարհում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի շուրջ ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում:
«Լիտվայում մարդու իրավունքների լրջագույն խնդիրները կապված են արդարադատության համակարգի, երեխաների բարեկեցության եւ փոքրամասնությունների հանդեպ անհանդուրժողականության հետ»,- ասված է հրապարակված փաստաթղթում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ԱՄՆ դիվանագետների գնահատմամբ, Լիտվայի որոշ բանտերում կալանավորներին պահելու պայմանները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին: Խնդիրներ կան նաեւ երեխաների իրավունքների հետ կապված:
«Երեխաների ճնշումների եւ բռնության են ենթարկվում ընտանիքներում, հաստատություններում, ուր մինչեւ հիմա ընկնում են, վտանգի են ենթարկվում առողջության առումով, աճում է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը, մարդկանց առեւտուրն ու մարմնավաճառության վտանգը»,- նշված է պետքարտուղարության զեկույցում:
Վաշինգտոնի տվյալներով, Լիտվայում անհանդուրժողականությունն արտահայտվում է այլատյացությամբ, հակասեմականությամբ, սեռական փոքրամասնությունների նկատմամբ կանխակալ կարծիքով: Իսկ երկրի գնչուներն ապրում են առանձնապես բարդ պայմաններում, բախվում խտրականության եւ սոցիալական անհավասարության: