Հռոմի Պապն աղոթել է Էկվադորում ու Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների հիշատակի համար
Международные новостиtert.am-ը գրում է.
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն աղոթել է այս օրերին Էկվադորում և Ճապոնիայում տեղի ունեցած ուժգին ստորգետնյա ցնցումների հետևանքով տասնյակ զոհվածների հիշատակի համար:
Ինչպես նշում է ria.ru-ն, Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետն աղոթել է ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ
«Այս գիշեր ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել Էկվադորում, որտեղ գրանցվել են տասնյակ զոհեր ու ավիրածություններ:
Աղոթենք այդ ազգի, ինչպես նաև ճապոնացիների համար, որտեղ վերջին օրերին ևս տեղի է ունեցել մի քանի երկրաշարժ:
Թող Աստված օգնի ու ուժ տա նրանց»,- ասել է պոնտիֆիկոսը՝ դիմելով Վատիկանի Սբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Էկվադորում երկրաշարժի հետևանքով զոհվել է 77, իսկ Ճապոնիայում՝ 41 մարդ:

