ՌԴ դեսպան. «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն եւ ԻՊ-ն Դամասկոսի արվարձաններում պայքարում են միմյանց դեմ
Международные новости«Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների զինյալները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում ռազմական գործողություններ են իրականացնում միմյանց դեմ: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Կինշչակը:
«Խնդրահարույց շրջաններն են Արեւելյան Գուտան, Դարայան, դրան հարակից Մաադամիան: Այստեղ մարտական գործողությունները չեն դադարում: Այս բնակավայրերին են հետեւում են Քադամը, Թադամունը, Յարմուքը, որտեղ արդեն ավելի քան մեկ շաբաթ «Իսլամական պետության» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալների միջեւ ինտենսիվ բախումներ են ընթանում»,- նշել է դեսպանը: