Երուսաղեմում ավտոբուսի սրահում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 20 մարդ է տուժել
Международные новостиԵրուսաղեմում ավտոբուսի սրահում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 20 մարդ:
Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:
Տուժածների վերաբերյալ տեղեկատվությունը հաղորդել են բուժծառայությունների աշխատակիցները: Ներկայում պայթյունի պատճառը հայտնի չէ: Ոստիկանության տվյալներով որպես պատճառ դիտարկվում է ահաբեկչության տարբերակը:
Չկա նաև տեղեկատվություն պայթյունի հետևանքով հնարավոր զոհերի մասին: