Միլոշ Զեմանը կոչ է անում ստեղծել Եվրամիության միասնական բանակ
Международные новостиՉեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ է անում ստեղծել Եվրամիության միասնական բանակ:
Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Չեխիայի նախագահը հայտարարել է, որ բանակի անհրաժեշտությունն ակնհայտ դարձավ, երբ միգրացիոն ճգանաժամի շրջանում ի հայտ եկան սահմանային պաշտպանության խնդիրներ:
«Ես եվրոպական բանակի ստեղծմանը կողմնակից եմ: 28 երկրների բանակը միգրանտների ալիքը չի կանգնեցի, եթե չկա միասնական համակարգում: Խնդիրը կարող է լուծել միասնական բանակը մեկ հրամանատարության ներքո»,-ընդգծել է նախագահը:
Միլոշ Զեմանը նշել է, որ Եվրամիության ղեկավարությունում բացակայում են ուժեղ անհատները: Ըստ նրա ` Եվրամիության գործող լիդերները ի վիճակի չեն գտնել արդյունավետ որոշումներ միգրացիոն ճգնաժամի հետ կապված: Նրա խոսքով, Եվրամիությունը պետք է գլխավորի այնպիսի գործիչներ ինչպիսին է Շարլ դը Գոլը, Մարգարետ Թետչերը, Թոնի Բլերը: