Ռուսաստանը միգրանտների թվով երրորդ տեղն է գրավում աշխարհում ԱՄՆ-ից եւ Գերմանիայից հետո. ՄՄԿ
Международные новостиՌուսաստանում, ըստ պաշտոնական տվյալների, ապրում Է 11,9 մլն միգրանտ: Այս ցուցանիշով նա երրորդ տեղն Է զբաղեցնում աշխարհում: Ժամանող քաղաքացիների թվաքանակով առաջատարը դարձել Է ԱՄՆ-ը, որտեղ ապրում Է 46,6 մլն միգրանտ, երկրորդ տեղում Գերմանիան Է՝ 12 մլն մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշվում Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հրապարակած զեկույցում, «2015 թվականին միջազգային միգրանտների թիվը, մարդիկ, որոնք ապրում են պետությունում, որն իրենց ծննդավայրը չԷ, ամենաբարձրն Է եղել աշխարհում երբեւիցե գրանցվածներից՝ 244 միլիոն»: Համեմատության համար նշենք, որ 2013 թվականին աշխարհում եղել Է 232 մլն միգրանտ:
Դրա հետ մեկտեղ բնակչության կառուցվածքում միգրանտների բաժինը հատկապես բարձր Է Պարսից ծոցի մի քանի երկրներում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում (88,4 տոկոս), Քատարում (75,7 տոկոս) եւ Քուվեյթում (73,6 տոկոս):
Զեկույցի համաձայն՝ 2015 թվականը դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բնակչության ամենախոշոր հարկադիր վերաբնակման տարին. կտրուկ աճել Է փախստականների եւ ներքին վերաբնակների թիվն Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում, Հարավարեւելյան Ասիայում:
Ապաստանի տրամադրման խնդրագրերի թիվը 2014 թվականի եւ 2015-ի առաջին կեսի միջեւ ընկած ժամանակաշրջանում գործնականում կրկնապատկվել Է՝ 558 հազարից հասնելով գրեթե 1 միլիոնի: Ընդ որում՝ Գերմանիան աշխարհում առաջին տեղն Է գրավել ապաստանի տրամադրման խնդրագրերի թվաքանակով՝ 442 հազար 2015 թվականին՝: Ընդամենը Եվրամիությունում անցյալ տարի գրանցվել Է նման ավելի քան 1,2 մլն խնդրագիր, ինչը կրկնակի ավելի Է 2014 թվականի տվյալներից:
ՄՄԿ-ի փորձագետները պարզաբանում են, որ աճը տեղի Է ունեցել նախեւառաջ սիրիացիների, իրաքցիների եւ աֆղանցիների հաշվին: Ապաստանի վերաբերյալ յուրաքանչյուր երրորդ խնդրագիրը վերաբերել Է երեխաներին:
Թվային առումով աշխարհում միգրանտներն ավելի են շատանում, սակայն մոլորակի բնակչության մեջ նրանց բաժինը «գործնականում անփոփոխ Է մնում մի քանի տասնամյակ շարունակ՝ շուրջ 3 տոկոս», նշում Է ՄՄԿ-ն: Կանայք միջին հաշվով կազմում են աշխարհում բոլոր միգրանտների կեսից պակաս մասը, թեեւ Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում այս ցուցանիշները համաշխարհային միջինից բարձր են 3-4 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: